Professional dental
equipment and materials

Սինսուս-լիֆտինգը օստեոպլաստիկ վիրահատություն է վերին ատամնաշարի կողային ատամների տարածքում, որի նպատակն է վերականգնել ոսկրային ծավալը՝ իմպլանտների որակյալ և հուսալի տեղադրման համար:

Սինուս-լիֆտինգը կատարվում է կամ ատամների իմպլանտացիայից անմիջապես առաջ, կամ վիրահատության ընթացքում և ներառում է 3 փուլ՝ խորհրդատվություն և ախտորոշում, անզգայացում և բուն վիրահատություն:

Վերջին վիրաբուժական փուլն իսկապես ոսկերչական աշխատանք է, որը ցույց է տալիս բժշկի պրոֆեսիոնալիզմը։ Բայց միայն պրոֆեսիոնալիզմը բավարար չէ։ Պակաս արժեքավոր չէ վիրաբուժական գործիքների բարձր որակը։ Միայն բարձրորակ վիրաբուժական հավաքածուն թույլ կտա զգուշորեն հեռացնել լորձաթաղանթը, բարձրացնել հայմորյան խոռոչը և ծայրահեղ ճշգրտությամբ օստեոպլաստիկ նյութ ներմուծել ծնոտի հյուսվածքի մեջ: Դրական ընթացքի դեպքում սինուսի բարձրացումը տևում է ոչ ավելի, քան 15-20 րոպե և որևէ ռիսկ չի պարունակում: